Սահմանների անվտանգությունն Իրանի համար ռազմավարական խնդիրն է

Կանաանի

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններն ուղղված չեն Հարավային Կովկասում հարևան երկրների դեմ: Այդ մասին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին հայտարարել է ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր զինված ուժերի զորավարժությունները տարածաշրջանում ուղղված չեն որևէ հարևան պետության դեմ (Հարավային Կովկասում)… նրանք, ովքեր պետք է Իրանի զորավարժությունների անցկացման մասին ծանուցում ստանային, արդեն ստացել են այն և դեռ կստանան»,- ըստ ISNA լրատվական գործակալություն հայտնել է Կանաանին` հավելելով, որ հարևանները Իրանի համար կարևոր են, նրանց հետ հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է, իսկ ընդհանուր սահմանների անվտանգության պահպանումը Իրանի համար կարևոր և ռազմավարական խնդիր է։

Դիտումների քանակը: 3901
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին