Սարգիս Ադամյանի հաշվին գոլն ու գոլային փոխանցումը

r0_0_800_600_w1200_h678_fmax

Երեկ դեկտեմբերի 20-ին Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» իր «Ռայն Նեկար Արենա» մարզադաշտում ընդունում էր Դորտմունդի «Բորուսսիային»։

 Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից, փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին։ 79-րդ րոպեին Սարգիս Ադամյան հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ 87-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Անդրեյ Կրամարիչին, ինչի արդյունքում հաշիվը դարձավ 2-1։ Մեր ֆուտբոլիստի համար այս գոլը դարձավ չորրորդը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ 2013-ից մինչև 2016թթ․ Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում հանդես էր գալիս մի այլ հայ ֆուտբոլիստ՝ Հենրիխ Մխիթարյանը։

Դիտումների քանակը: 4458
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին