«Սասնա ծռեր» խմբի անդամներին սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկում

Արայիկ Խանդոյան

Այսօր՝ օգոստոսի 12-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստն ավարտվել է։ Դատախազ Պետրոս Պետրոսյանի կողմից հրապարակվել է քրեական գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։ Մասնավորապես պահանջվեց Պավլիկ Մանուկյանին և Սեդրակ Նազարյանին ազատարկել 9, Գագիկ Եղիազարյանին, էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին` 8 տարի վեց ամիս, Վարուժան Ավետիսյանին և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, իսկ Արմեն Բիլյանին ազատազրկել 21 տարի ժամկետով։ Պահանջվել է նաև Սմբատ Բարսեղյանին ազատազրկել ցմահ, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հանգամանքով պայմանավորված։

Մեղադրանքի կողմը պահանջեց խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել է, որ սպանությունների վերաբերյալ ամենադետալային վերլուծություն է իրականացվել, բացի այդ հանրությանն ի ցույց է դրվել այն բոլոր ապացույցներն, որոնք ձեռք են բերվել իրավական ընթացակարգի շրջանակում։ Նա նշեց նաև, որ ամբաստանյալների կողմից բոլոր հայտարարությունները ևս վերլուծվել են և իր կարծիքով այն որակավորել են որպես հանցակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու փորձ: Նա նաեւ նշեց, որ բացարձակապես անմեղ 3 ոստիկանի սպանության համար միջնորդել են համաչափ պատժաչափեր:

Հիշեցնենք, որ 2016 թվականին հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից:

Դիտումների քանակը: 4836
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan