Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 1-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս երկու հայ զինծառայողի աճյուն։
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սեպտեմբերի 1-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1654 աճյուն:
Թողնել պատասխան