Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Սեպտեմբերի 6-ին, ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութի շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Սեպտեմբերի 6-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1657 աճյուն:
Թողնել պատասխան