Հունվարի 30-ին Կառավարության նիստի ընթացքում ընդունվեց Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշումը,
համաձայն որի, ըստ Հայատանի Հարապեության Արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության՝ Սերբիայի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում առանց մուտքի վիզայի կարող են գտնվել առավելագույնը 180 օր մեկ տարվա ընթացքում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Թողնել պատասխան