Համահայկական խաղերի կանանց միջև անցկացվել է գեղեցկության մրցույթ

Hamahaykakan xagher

Համահայկական ամառային 7-րդ խաղերի 14 — 32 տարեկան կանանց մասնակցությամբ անցկացվել է գեղեցկության մրցույթ։ Գեղեցկուհու տիտղոսի համար պայքարել են 13 մասնակից։

Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում, 14 — 32 տարեկան կանանց մասնակցությամբ, կազմակերպվել է գեղեցկության մրցույթը և գեղեցկուհու տիտղոսի համար պայքարել են 13 մասնակիցներ:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանի խոսքերով մրցույթը հնարավորություն է տալիս սպորտը համադրել գեղեցկության հետ: Կոմիտեի կողմից ընտրված ժյուրին գնահատել է մասնակիցների և արտաքին տեսքը, և ինտելեկտը։ Ռոստովի «Ջանֆիդա» վոլեյբոլի թիմը ներկայացնող 25-ամյա Աննա Թունյանը հաղթող է ճանաչվել սպորտի, գեղեցկության ու գիտելիքների համադրությամբ` զբաղեցնելով առաջին պատվավոր տեղը: Համահայկական խաղերին Աննան երկրորդ անգամ էր մասնակցում, իսկ գեղեցկության մրցույթին` առաջին:

Երկրորդ հորիզոնականում ևս Ռոստովը ներկայացնող Արմինե Գալստյանն է, իսկ երրորդ տեղում ընտրվել է Արցախը ներկայացնող Անգելինա Մանասյանը:
Ամփոփելով գեղեցկության մրցույթը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Պերճ Հալաջյանը նշեց, որ մրցույթի մասնակիցների 60-70 տոկոսը չէր տիրապետում հայերենին, սակայն նրանք խոստացել են անպայման սովորել և հաջորդ խաղերին մայրենի լեզվով հաղորդակցվել

Դիտումների քանակը: 4876
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին