Շմոլ գազի արտանետման հետևանքով պատանի է մահացել

Այս անգամ  շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Մարտունի քաղաքում։ ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և Ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին:

Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունում շմոլ գազով թունավորման դեպքերը պարբերական բնույթ են ստացել վերջին երեք տարվա ընթացքում։
Դիտումների քանակը: 4454
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին