Շմոլ գազից թունավորման դեպք՝ մայրաքաղաքում

Նոյեմբերի 6-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ

նույն օրը ժամը 00:02-ին կանչով մեկնել են մայրաքաղաքի Ա. Մկրտչյան փողոցի տներից մեկը և բուժօգնություն ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1982թ.ծնված Մ. Ծ.-ին ում մոտ ախտորոշվել է սուր շմոլ գազի թունավորում հարցականով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Մ. Ծ.-ն թունավորվել է նոյեմբերի 5-ին ժամը 23:20-ի սահմաններում իրենց տան խոհանոցում` ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից։

Դիտումների քանակը: 4657
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին