Այդ մասին հաղորդում է @wargonzo տելեգրամ ալիքը հղում կատարելով Ստեփանակերտի իր աղբյուրներին։
Ըստ աղբյուրի, մեծամասամբ օդ են կրակում, սակայն համընդհանուր աղմուկի մեջ կրակում են նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի վրա: Միջադեպի մասին խաղաղապահներն արդեն տեղեկացվել են:
Ադրբեջանցիների գործողությունները կապված են ԱՄՆ — ում տեղի ունեցող իրադարձությունների հետ, թե նրանք այդպես “տոնում” են Ուղղափառ Սուրբ Ծնունդը՝ անհասկանալի է։ Ամեն դեպքում կրակոցների փաստը տագնապալի ազդանշան է նշել է աղբյուրը։
Ավելի վաղ նույն աղբյուրը տեղեկացրել էր, որ Իսրայելը հարձակվել է Դամասկոսի վրա հղում կատարելով սիրիական աղբյուրներին։ Հաղորդագրությունում նշված էր, որ գործում է ՀՕՊ-ը։
Թողնել պատասխան