Վալերիյ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային զսպող համակարգ:
«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց ոստիկանապետը:
Թողնել պատասխան