«Զվարթնոց» օդանավակայանում մաքսավորները Հայաստան առաքված բեռի մեջ հայտնաբերել են մի ամբողջ զինանոց

831042118f4bf36a264664d60586d40a

Հուլիսի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել են ծանրոց խոշոր չափի զենքով և զինամթերքով։

Մաքսատան աշխատակիցները, ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զննելով ծանրոցը, հայտնաբերել են «SIG SAUER p299» և «AHU 16184» համարի 40 SW /10×22մմ/ տ/չ ակոսափող հրազեն հադիսացող ատրճանակ, «TANFOGLIO WITNESS» տիպի 9մմ /9×19մմ/ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, «GSG-5» «A 288504» համարի 22L.R. 5.66մմ տ/չ ակոսափող հրազեն հանդիսացող ակոսափող ինքնալից կարաբին՝ իր փամփշտատուփում 34 հատ գործարանային արտադրության 22 L.R. 5.6մմ տ/չ ակոսափող զենքից կրակելու համար պիտանի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

Այդ փոստային առաքանին անհայտ անձի կողմից ուղարկվել էր Երևան քաղաքի բնակիչներ Արամ և Արմեն Հովհաննիսյանների անունով։

ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Դիտումների քանակը: 3960
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին