Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 109 կգ քաշային կարգում։
Սիմոնը բացարձակ չեմպիոն հռչակվեց, քանզի ոսկե մեդալներ նվաճեց և՛ պոկում, և՛ հրում վարժություններում։
Նշենք, որ սա արդեն երկրորդ ոսկե մեդալն է, որը նվաճում են Հայաստանը ներկայացնող մարզիկները։ Առաջին ոսկե մեդալը նվաճել էր Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կատեգորիայում։
Թողնել պատասխան