Սպանվել է Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 5-ին` ժամը 21:20-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը։

Զինծառայողը 2002 թվականին ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանն է:

Համաձայն հաղորդագրության դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դիտումների քանակը: 4096
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին