ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զինծառայողների հիշատակին: Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»։
Աղբյուրից տեղեկանում ենք, որ Զասին ուղեկցել է պաշտպանության նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Արման Սարգսյանի գլխավորությամբ։
Նշվում է նաև, որ նույն օրը Զասը ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է զորամասեր, ծանոթացել ՀՀ հարավարևմտյան սահմաններին առկա իրադրությանը։
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ նման մակարդակի պատվիրակությունները հիմնականում Ծիծեռնակաբերդում են իրենց հարգանքի տուրքը մատուցում։
Թողնել պատասխան