Ստանիսլավ Զասը պաշտոնական այցով Հայաստանում է

ner

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասը Հայաստանում է։ Այսօր նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Համաձայն ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը լավ առիթ է քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավելել, որ արդեն մշակվել է ՀԱՊԿ գալիք տարվա գործունեության հիմնական պլանային փաստաթուղթը: «Դա սեպտեմբերյան նիստերի որոշումների և հայկական կողմից իր նախագահության շրջանում առաջ քաշված առաջանահերթությունների իրականացումն է: Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնացրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում աշնանային նիստի ընթացքում և՛ արտաքին գործերի նախարարաների, և՛ պաշտպանության նախարարների, և՛ պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են Ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ: Այսինքն՝ մեր պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Նշենք, որ Ստանիսլավ Զասը դեռ դեկտեմբերի 22-ից է հայաստանում և նա հանդիպել է նաև ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի և  ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ։

Դիտումների քանակը: 4324
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին