Ստեփանակերտի արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հրդեհ

Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է՝ հնարավոր ռիսկային իրավիճակները կանխվել: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից` հավելելով, որ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

«Նախնական տվյալներով տուժածներ չկան: Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո»,– նշված է ԱԻՊ ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։

Դիտումների քանակը: 3893
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին