Փետրվարի 10-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Ջ. Հ.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն,
որ իրեն պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան կայանել է մայրաքաղաքի Ալ. Մանուկյան փողոցում, այնուհետև անհայտ անձի կողմից փախցվել և կանգնեցվել է Իսակով փողոցում:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 20:30-ի սահմաններում Ալ. Մանուկյան փողոցի թիվ 12 շենքի դիմացի ճանապարհահատվածում կայանված Ջ. Հ.-ին պատկանող ավտոմեքենան անհայտ անձի կողմից փախցվել է, որն էլ հայտնաբերվել է Իսակովի փողոցի թիվ 15 շենքի դիմացի ճանապարհահատվածում:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ պարզել են, որ նշված ավտոմեքենան փախցրել է ՀՀ Տավուշի մարզի բնակիչ,1992թ. ծնված Պ. Ա.-ն:
Պ. Ա.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Թողնել պատասխան