Երուսաղեմի Ռոքֆելլերի թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայկական կերամիկայի 100-ամյակին

unnamed

Երուսաղեմի Ռոքֆելլերի թանգարանում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Երուսաղեմի հայկական կերամիկայի 100-ամյակին:

Ըստ The Times of Israel- ի, արհեստավոր Դավիթ Հովհաննիսյանը և նրա բրիտանական պատվիրատուն փոխել են մայրաքաղաքի դեմքը 1920-ականներին, և այժմ հայի գործերը ցուցադրվում են ինչպես հնագիտական թանգարանում, այնպես էլ՝ քաղաքի փողոցներում:

1919 թ-ին, Երուսաղեմի բրիտանական ռազմական նահանգապետ Ռոնալդ Սթորսը, նկարիչ Դավիթ Հովհաննիսյանին խնդրեց, որը նախկինում աշխատել էր Բրիտանիայում, վերականգնել ապակեպատված սալիկները Երուսաղեմի Ժայռի Գմբեթների արտաքին պատերին: Հովհաննիսյանը ընդունեց հրավերը և բրիտանացիների հետ միասին բերեց հայ նկարիչներ Նշան Բալյանին և Մկրտիչ Կարակաշյանին: Բոլոր երեքն էլ ունեցել են Թուրքիայում կերամիկայի ապակեպատման արտադրամասերում աշխատելու փորձ:

Մի քանի տարվա ընթացքում մարզպետն ու հայ նկարիչները փոխեցին Երուսաղեմի դեմքը: Հայերը ավանդական կերամիկան համատեղեցին Երուսաղեմի համար ըուրահատուկ ամեն ինչի հետ: Այդ ժամանակվանից ի վեր, Երուսաղեմի հայկական  կերամիկան կարելի է տեսնել քաղաքի տասնյակ շենքերի վրա:

Անցյալ տարվա աշնանը Ռոքֆելլերի թանգարանը բացեց նոր զարմանահրաշ ցուցահանդես՝ այցելուների համար բացելով 100 տարեկան հայկական կերամիկան: Կուրատորները ցուցահանդեսը անվանել են «Դրախտի փայլ»՝ ի պատիվ նույն անունով հեքիաթային որմնանկարի, որը ստեղծվել է հանգուցյալ Մարի Բալյանի՝ աշխարհահռչակ  կերամիկայի նկարչուհու կողմից։

 

Աղբյուրը՝ NEWS.am

Դիտումների քանակը: 4451
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին