Բողոքի ակցիյա Ստեփանակերտում

Безымянный

Փետրվարի 5-ին Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունեցել նախկին տպարանի շենքի շուրջ ծավալված հերթական դատական նիստը, որն այնուհետև վերածվեց ինքնաբուխ բողոքի ակցիայի։

Հայցվորը` սնանկության գործով կառավարիչ Արմեն Խաչատրյանը, Аrcakh24.info լրատվական կայքի աշխատակցին հաղորդել է, որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Ջահանգիրյանին հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջինս այլ գործով նույն հարցի շուրջ իր դիրքորոշումն էր հայտնել, իսկ քննվող գործի ելքը չի կարող կանխորոշված լինել։

Վեճի հակառակ կողմը, սակայն, պնդում է, որ նշված հանգմանքները պարզ էին իսկզբանե և ինքնաբացարկի միջնորդությունը պետք է տրվեր ավելի վաղ: Սնանկության կառավարիչն, ըստ իրենց, նպատակ է հետապնդում գործը ձգձգել: Այդ պատճառով պատասխանող կողմը և իրենց համախոհները բողոքի ակցիա անցկացրեցին դատարանի շենքի դիմաց:

Դիտումների քանակը: 5566
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին