Ստեփանակերտում դիմավորել են պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթողներին

20211205_200404

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում` Ստեփան Շահումյանի արձանի մոտ, արցախցիները դիմավորել են MIX FIGHT-ի և One Championship-ի համատեղ կազմակերպած պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթողներին։ Հայտնի է, որ 23-ամյա Դավիթ Հայրապետյանը և 21-անյա Արման Գալստյանը տուն են վերադարձել հաղթանակած։

Տեղեկացնենք, որ մենամարտերը կայացել են Երևանի Դինամո մարզադահլիճում դեկտեմբերի 4-ին։ Ընդհանուր առմամբ մեկնարկվել էր 15 մենամարտ: Դավիթ Հայրապետյանը և Արման Գալստյանը 3-րդ ռաունդում նոկաուտի են ենթարկել իրենց մրցակիցներին` գրավելով առաջին հորիզոնականը:

Դիտումների քանակը: 3999
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին