Այսօր՝ փետրվարի 22-ին Ստեփանակերտում կայացավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ ժողով, որին ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իր խոսքում Բակո Սահակյանն անդրադարձել է արտաքին և ներքին քաղաքականության հետ կապված խնդիրներին, մասնավորապես, վերջին քաղաքական գործընթացներին, բանակաշինությանը և հանրապետության հարավային շրջաններում մի շարք սոցիալ-տնտեսական ռազմավարական նախագծերի իրականացմանը:
Բակո Սահակյանը շեշտել է, որ ծրագրված նախագծերը հավակնոտ, բայց միանգամայն իրատեսական են՝ վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերով և հետևողական աշխատանքի շնորհիվ, այս նախագծերը կիրականացվեն:
Թողնել պատասխան