“Ես գիտեմ Թուրքիայի բոլոր գաղտնիքները Հայոց Ցեղասպանության մասին”- WikiLeaks-ի հիմնադիր

image_750x_5cba9a9d7c3f9

Ավստրալացի հայտնի լրագրող և հեռուստահաղորդավար, WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով իր դեմ է հանել ԱՄՆ-ի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին և հրապարակել հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում տեղի ունեցած պատերազմների մասին, տեղեկություններ ունի նաև Թուրքիայի կառավարության գաղտնի արխիվների վերաբերյալ։

Նա բազմիցս անդրադարձել է Հայոց Ցեղասպանության հարցին և իր Twetter-ում գրել է․ “Թուրքիան ամեն կերպ փորձում է թաքցնել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915թ-ի Հայոց Ցեղասպանության մասին ճշմաչտությունը։ Ես այդ մասին գիտեմ, ես ուսումնասիրել եմ փաստերը, իսկ Թուրքիան փորձում է թաքցնել ճշմարտությունը։”

Wikileaks- ում բազմիցս հրատարակվել են հայ-թուրքական հարաբերությունների և Հայոց Ցեղասպանության թեմայի վերաբերյալ տարբեր գաղտնազերծված նյութեր: Մասնավորապես, կազմակերպությունը 2016 թվականի հոկտեմբերին հրապարակեց Ջոն Պոդեստայի, ով գլխավորում էր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը նամակների մի մասը, , որում ընտրական քարոզչության շրջանակներում քննարկվում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը վերաբերող «ցեղասպանություն» տերմինի օգտագործման հնարավորությունը:

Ասանժը մասնակցել է նաև «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության, Թուրքիայի կողմից ժխտման, 1988 թ-ին Ադրբեջանում հայերի կոտորածի, 2016-ին Ադրբեջանի կողմից հայկական գյուղերի վրա հարձակումների, Թալիշի ոչնչացման և ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության ժխտման մասին:

 

armenia-news24

Դիտումների քանակը: 10824
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին