Ստեփանակերտում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

95767301_1083195658713644_5391075982532673536_o

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով, ինչպես նաև ճանապարհային երթևեկության գործող կանոնները, ճանապարհային նշանները և ճանապարհային գծանշումներն արդի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված 2020 թվականի մայիսի 11 -ից Ստեփանակերտ քաղաքի շրջանաձև երթևեկության խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները:

Մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Շրջանաձև երթևեկություն նախատեսված է կիրառել Ազատամարտիկների-Ա. Իսկաով, Տիգրան Մեծ-Մեսրոպ Մաշտոց (Հաղթանակի հրապարակ), Վազգեն Սարգսյան-Ազատամարտիկների, Սասունցի Դավիթ-Փետրվարի 20 (Վերածննդի հրապարակ), Արթուր Մկրտչյան-Բաղրամյան-Վաղարշյան, Նաբերեժնայա-Ստարավոյտվա և Ստարավոլտվա-Հեքիմյան փողոցներում:

Այժմ մայրաքաղաքում կատարվում են ճանապարհային երթևեկության կանոնների համապատասխան գծանշումների և նոր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Դիտումների քանակը: 4701
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին