«Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է ևս մեկ դի: Զոհերի թիվն այս պահի դրությամբ 7 է։
Հավելենք, որ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ միավոր լրացուցիչ տեխնիկա։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։
Թողնել պատասխան