Արցախի դրոշով մուտք գործեց Եվրոպայի Լիգա

Եվրոպայի Լիգայի 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ» և Բաքվի «Ղարաբաղ» ակումբների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ դաշտ է մուտք գործել հայ երկրպագու` շապիկին Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով և Արցախի դրոշով վազել է հակառակորդ թիմի խաղացողների միջով, ինչից հետո դուրս է բերվել դաշտից պահակախմբի կողմից: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց «Արսենալի» հաղթանակով` 1-0 հաշվով: Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մասնակցում խաղին և հետևում էր ընթացքին պահեստայինների նստարանից:

ՀՀ արտգործանախարարը ԵԱՀԿ-ի համանախագահներից պահանջել է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը ԵԱՀԿ համանախագահներից պահանջել է հանուն Արցախի ժողովրդի անվտանգության, դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Կարդալ ավելին

Ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանը

Նախօրեին Պետդումայի պատգամավոր Յուրի Շվիտկինը, մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի կարևոր դերակատարության մասին, հավաստիացրեց, որ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանը: Կարդալ ավելին

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու

Նոյեմբերի 14-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: Կարդալ ավելին

 "Սասնա Ծռեր" ռազմաքաղաքական զինյալ խմբի անդամները ազատ կարձակվեն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այդ թվում նաև Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի Կարդալ ավելին

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հոկտեմբերի 31-ին, ԱՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում։ Կարդալ ավելին

Հայաստանը մի հորիզոնականով իջել է մամուլի ազատության համաշխարհային ռեյտինգում

Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Հայաստանը անցյալ տարվա համեմատ մի հորիզոնականով իջել է և զբաղեցնում է 80-րդ տեղը աշխարհի 180 երկրների շարքում։ Կարդալ ավելին

"Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց Ադրբեջանին վերադարձնելու "օկուպացված տարածքների որոշակի հատվածի"- Ռիչարդ Միլլս

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսը, իր առաքելությունը Հայաստանում ավարտելով, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց Ադրբեջանին վերադարձնելու «օկուպացված տարածքների որոշակի հատվածի»: Կարդալ ավելին

Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլ»-ը

Վարուժան Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի ժողովուրդ Խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը»։  Կարդալ ավելին

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հոկտեմբերի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։ Կարդալ ավելին