“Սասնա Ծռեր” ռազմաքաղաքական զինյալ խմբի անդամները ազատ կարձակվեն

f57bc8a22d1eec_57bc8a22d1f2a.thumb_-590x331

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Այդ թվում նաև Ազգային ժողովի ընդունած Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի

կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Հայասանի Հանրապետության օրենքները:

Ըստ այդ փոփոխությունների՝ “Սասնա Ծռեր” խմբի անդամները նույնպես  ազատ կարձակվեն։

Հիշեցնենք, որ “Սասնա Ծռեր” ռազմաքաղաքական զինյալ խումբը, որի նպատակն էր Հայաստանի  իշխանափոխությունը՝ ի նպաստ երկրում սոցիալական արդարության և Արցախի անվտանգության պահպանմանը, ինչպես նաև Ադրբեջանին հողերի հանձնման բացառումը, 2016թ.-ին բեռնատար մեքենայով կոտրելով Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներս են մտել և գրավել զորամասը։

 

Դիտումների քանակը: 4021
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին