Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Կարդալ ավելին
Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում:
Կարդալ ավելին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Կարդալ ավելին
Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:
Կարդալ ավելին
Թուրքական պետական հեռուստաընկերությունը՝ TRT-ն, ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումները Արցախում, սկանդալային վրիպում է թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատել և սոցցանցում կիսվել է այդ տեսագրությունից վերցված լուսանկարով։ Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված է եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիականների վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։ Նշյալ դրվագը մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում և սոցիալական մեդիայում։ Սոցիալական կայքերում թուրք օգտատերերը նույնպես իրենց վրդովմունքն են հայտնել՝ այս դիպվածը համարելով խայտառակություն։ Դեպքի առնչությամբ թուրք օգտատերերը հիշել են նաև պետական հեռուստաընկերության կողմից նախկինում ևս թույլ տրված նմանատիպ «սխալները»։ Այսպիսով թուրքական պետական հեռուստաընկերությունը արցախյան պատերազմի այս ողջ ընթացքում 1-ին անգամ, թեկուզև պատահաբար, ներկայացրեց ճշմարտությունը, որը խիստ վրդովեցրեց թուրք հասարակությանը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Խայկո Մաասը հեռախոսազրույցի ժամանակ ի թիվ այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։
Կարդալ ավելին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում ահաբեկչական տարրերի ոչնչացման գործում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային տերության նախաձեռնած քայլերի մասին հարցադրմանը: Զախարովան նշել է.
«Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են: Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ամփոփել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:
Կարդալ ավելին
Կանադայի Լավալ քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Բանաձևում նշված է, որ Լավալ քաղաքը՝
▫️ճանաչում է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
▫️դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան,
▫️Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար,
▫️կոչ է անում Կանադայի կառավարությանն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։