Ադրբեջան տեղափոխված վարձկանների ձեռքերը մինչև արմունկը արյան մեջ են. Մարիա Զախարովա

maria_zakharova.thumb

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Ադրբեջանում ահաբեկչական տարրերի ոչնչացման գործում Ռուսաստանի՝ որպես համաշխարհային տերության նախաձեռնած քայլերի մասին հարցադրմանը: Զախարովան նշել է.

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամներ, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են: Խոսքն արմատական տրամադրված վարձկանների մասին է, որոնք ջիհադիզմի գաղափարախոսության հետևորդներ են: Այս ամենը չի կարող անհանգստություն չպատճառի մեզ, քանի որ իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել ահաբեկչական նոր անկլավի ստեղծմանը, արդեն՝ Անդրկովկասում»։

Դիտումների քանակը: 4764
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին