Հունվարի 14-ին հրդեհի բռնկման մասին 4 դեպք է արձանագրվել, բոլորը բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու հետևանքով: Այդ մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնը։
《Հաշվի առնելով տաք եղանակային պայմանները, բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ բաց տարածքներում, անտառային գոտիներում կրակ վառելուց, ինչը մեծ հավանականությամբ կարող է էկոլոգիական լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել: Հրդեհներն անգամ թեթև քամու միջոցով տարածվում և ընդլայնվում են》, - ասված է հաղորդագրությունում:
2021 թվականի հունվարի 1-ից առ այսօր Հանրապետության տարածքում հրդեհի մասին 18 դեպք է գրանցվել, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7-ով:
ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում։ Տուժածներ չկան:
Այսօր ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 10:50-ին ահազանգ է ստացվել Ստեփանակերտի «Կարի և կոշիկի արտադրական միավորում» ՓԲԸ-ում բռնկված հրդեհի մասին:
Կարդալ ավելին
ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում վագոն-տնակում բռնկված հրդեհի մասին:
Կարդալ ավելին
Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ:
Կարդալ ավելին
Օգոստոսի 14-ին՝ ժամը 17:58-ին, ՀՀ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Շաքի
Կարդալ ավելին
Հունիսի 15,-ին, ժամը 23։21-ին ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան թաղամասում գտնվող <<Մաքս-Վուդ>>
Կարդալ ավելին