Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրի և համաձայն նախագահի մեկ այլ հրամանագրի այդ պարտականությունները ժամանակավոր իրականացնելու է Միքայել Համբարձումյանը։
Նշենք, որ Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։
Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Արտակ Դավթյանին, Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին կփոխարինեն Օնիկ Գասպարյանը, Արգիշտի Քյարամյանը և Վահե Ղազարյանը։
Կարդալ ավելին