ՀՀ վարչապետը փոխում է ուժային կառույցների ղեկավարներին

l-1Q0ZlVXK8E

Արտակ Դավթյանին, Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին կփոխարինեն Օնիկ Գասպարյանը, Արգիշտի Քյարամյանը և Վահե Ղազարյանը։

Այդ մասին քիչ առաջ հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

“Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:  Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար”,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանը:

Դիտումների քանակը: 4690
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին