ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին

Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել  Արցախի և Ադրբեջանի սահմանին՝    Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա): Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

ՀԱՑԱԴՈՒԼ Արցախում

Այսօր հացադուլ հայտարարելու մտադրությամբ Arcakh24.info լրատվական կայքի խմբագրությանն է դիմել Ստեփանակերտ քաղաքի Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո․ Տեսանյութ

Կայացել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ճեպազրույցը լրագրողների հետ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո։ Կարդալ ավելին

Արցախում երեխաներ են թունավորվել տանը օգտագործվող քիմիական նյութերից

"Սույն թվականի հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Կարդալ ավելին

"Սասնա Ծռեր" Արցախյան կուսակցության հայտարարությունը Аrcakh24.info-ի նկատմամբ հետապնդումների կապակցությամբ

"Սասնա Ծռեր" Արցախյան կուսակցությունը հանդես է եկել հայտաարարությամբ այն գործողությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունենում Արցախում՝ անկախ մամուլի հետապնդումը, Arcakh24.info գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի և նրա կնոջ աշխատանքից ազատումը։ Կարդալ ավելին

Հակարի գետում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Ս.թ. հունիսի 26-ին ժամը 17:30-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Ս. Մ-ն իր ընկերների հետ միասին նույն շրջանի Ներքին Սուս գյուղով հոսող Հակարի գետում լողանալու ընթացքում ջրահեղձ է եղել, Կարդալ ավելին

Հետապնդումներ Արցախում: Աշխատանքից ազատվել են Arcakh24.info-ի գլխավոր խմբագիրը և նրա կինը

Ինչպես արդեն նշել ենք Arcakh24.info լրատվական կայքի թիմն արդեն երկարատև ժամանակահատված է ինչ ենթարկվում է հետապնդումների: Բնականաբար, այն ինչի ականատեսն էինք երկար տարիներ, Կարդալ ավելին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆիլիպ Ռիքերի հետ

Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Կարդալ ավելին

Մոսկվայի գեղարվեստի դպրոցի մանկավարժները ճանաչողական այցով Արցախում էին

Մոսկվայի թիվ 9 գեղարվեստի դպրոցի մանկավարժները ճանաչողական այցով Արցախում էին։ Նրանց հյուրընկալել էր ԱՀ ՄԵՀԶ նախարարի տեղակալ Մելանյա Բալայանը։ Կարդալ ավելին

Ծավալվել են հետապնդումներ անկախ մամուլի նկատմամբ: Թիրախում է Arcakh24.info-ն

Arcakh24.info լրատվական կայքի դեմ ծավալվում է լայնամասշտաբ պատերազմ: Այն, որ Արցախում անկախ լրատվամիջոցների գոյատևման դեմ ստեղծված են հատուկ պայմաններ, դա զգացվում էր վերջին տարվա յուրաքանչյուր վայրկյան: Կարդալ ավելին