Մոսկվայի գեղարվեստի դպրոցի մանկավարժները ճանաչողական այցով Արցախում էին

Մոսկվայի թիվ 9 գեղարվեստի դպրոցի մանկավարժները ճանաչողական այցով Արցախում էին։ Նրանց հյուրընկալել էր ԱՀ ՄԵՀԶ նախարարի տեղակալ Մելանյա Բալայանը։

Զրույցի ընթացքում արվեստագետները իրենց հիացմունքը են հայտնել մեր բնության ու մարդկանց հանդեպ։ Հասցրել էին կտավին հանձնել մեր երկրի բնապատկերներն ու պատմաճարտարապետական հուշարձանները:

Մոսկվայի գեղարվեստի դպրոցի մանկավարժները ճանաչողական այցով Արցախում էին
Հանդիպման ժամանակ դպրոցի տնօրեն, արմատներով արցախցի Ռոման Փաշայանը, ով նաև հայտնի դիրիժոր, երաժիշտ Ալեքսանդր Մելիք֊Փաշայանի թոռն է, նշել է, որ մեծ ցանկություն ունեն համանման արվեստի դպրոցների հետ սերտ համագործակցություն սկսել։ Մելանյա Բալայանը ողջունել է հյուրերի այցն Արցախ ու համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Դիտումների քանակը: 4296
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին