Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը. ԱՀ ԱԳՆ

Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ և հասարակական օբյեկտները թիրախավորելու բազմաթիվ դեպքերը: Ստորև ներկայացնում ենք ճանաչման ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը։ Հաշվի առնելով, որ Մի քանի շաբաթից ավել Արցախի Հանարապետության (Լեռնային Ղարաբաղ) քաղաքացիական խաղաղ բնակչությունը և բոլոր հաստատությունները (հիվանդանոցները, դպրոցները, բնակավայրերը, քաղաքացիական պաշտպանության կենտրոնները ներառյալ), հրանոթակոծվում են և ավերվում են հրթիռային հարձակումներից Ադրբեջանի զինված ուժերի կողմից, Թուրքիայի բանակի զինվորականների ակնհայտ և հայտարարված օգնությամբ, որոնց օգնում են իսլամիստ ահաբեկիչները՝ հատուկ բերված Սիրիայից Թուրքիայի միջոցով: Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ) մի խորհրդանիշ է ողջ հայ ժողովրդի համար, որը սփռված է աշխարհով մեկ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 20-րդ դարի առաջին Ցեղասպանության հետևանքով: Իր լեռների մեջ հնագույն հայկական քաղաքակրթությունը դարերով սրնդից սերունդ է անցել: Այստեղից են կյանք առել պատմական տարբեր ժամանակաշրջանում մշակութային վերածննդի նախաձեռնություններ և ազգային ինտեգրման և ինքնավարման շարժումներ: Արցախի Հանարպետությունը (Լեռնային Ղարաբաղ) ավելի քան մեկ դար է պահանջում է կցումը Հայաստանին՝ նախկինում Սովետական Հանրապետության և արդեն երեսուն տարի՝ ինքնիշխան երկրին: Եկել է ժամանակը, որ ամբողջ աշխարհի կառավարական կենտրոնները պաշտոնապես ճանաչեն այս Երկիրը, որը արդեն դե ֆակտո հանրապետություն է իր պետական կառուցվածքով և կառավարմամբ ՝ ժաղովրդավարությամբ ընտրված սեփական ժողովրդի կողմից: Հայկական ծագումով Իտալիայի քաղաքացիները, միավորված Իտալիայի Հայերի Միությունում, հայցում են Իտալիայի պետական մարմիններին ճանաչել այս փոքրիկ Երկիրը, որպեսզի անմիջականորեն դառնա մեր Կառավարության շահառու զրուցակիցը: Այս գործողությամբ ոչ միայն կօգնենք վերականգնել պատմական և ներկա ճշմարտությունը, այլ նաև կօգնենք դադարեցնել ռազմական հզոր հարձակումները, որոնք կատարվում են թուրք-ազերա-ահաբեկչական եռամիասնության կողմից, որ բազմաթիվ մահերի, քաղաքացիական բնակչության կազմում մեծ թվով վիրավորների և ենթակառուցվածքների ավերման պատճառ է: Նկատի առնելով, որ Այս գործողությունները տեղի են ունենում՝ որպես հայկական տարածքի վրա հարձակման շարունակություն, որը տեղի էր ունեցել ավելի քան երկու ամիս առաջ: Ադրբեջանի Հանրապետության ագրեսորի քաղաքականությունը, որին միշտ աջակցում է թուրքական կառավարությունը ռազմական խորհրդատուների իր ներկայությամբ, և որն արդեն մեկ ամիս ամրանում է Սիրիայից Ադրբեջան իսլամիստ ահաբեկիչների տեղափոխմամբ, հող է պատրաստում Կովկասի վերջնական ապակայունացման համար, մի տարածք, որտեղով անցնում են Եվրոպայի համար կարևորագույն գազամուղներն և նավթամուղները: Ադրբեջանական դիվանագիտությունը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամենրի կողմից առաջարված ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը շփման գծում: Հայկական ծագմամբ Իտալիայի քաղաքացիները շարունակում են տեսնել այս կանխամտածված գործողության մեջ ժամանակակից լուծումներով թուրքական ազգայնական քաղաքականության շարունակությունը՝ ծնված տասնիներորդ դարի վերջերին և ավարտին հասցված Միություն և Առաջադիմություն քաղաքական կուսակցության կողմից: Այդ քաղաքականությունը պատասխանատու է XX դարի առաջին Ցեղասպանության համար՝ իրականացված հայ ժողովրդի ամբողջականության դեմ, որն այդ ժամանակ կազմում էր Արևմտյան Հայաստանի 7 շրջանների մեծամասնությունը, և որը պատճառ հանդիսացավ ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի 1915 – 1922 թվականների ընթացքում: Միևնույն ժամանակահատվածում այլ փոքրամասնություններ, ինչպիսիք են ասորիները, հույները և արևելյան քրիստոնեաները զոհաբերվեցին կործանարար ծրագրի համար, որը բերեց գաղթականների թվի աճի՝ գոյատևելով դեռահասներից մի փոքր ավելին: Այսօր, ավելի քան մեկ դար անց, այս հանցանքները երկար ժամանակ արհամարհված նաև Արևմուտքի կողմից , անխուսափելի իրականության են վերածում էրդողանյան ազատականասպան ավտորիտարիզմը: Տասնյակ անմեղ քաղաքացիների մահերը, երեխաների և երիտասարդների խոցումը օգտագործվում են՝ պահպանելու Թուրքիայի և Ադրբեջանի ներքին կայունությունը, որոնք ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարգանքի համաշխարհային վարկանիշում վերջին տեղերն են զբաղեցնում: Իշխանության այս կենտրոնացմանը, հատկապես Ադրբեջանի Հանրապետությունում, համապատասխանեցվեցին խոսքի ազատության և այլախոհության սահմանափակումները՝ Ալիևների դինաստիայի կողմից օժանդակված: Այլևս անհանդուրժելի է տեսնել Եվրոպայի կողմից անմիջական և արդյունավետ միջամտությունների բացակայությունը՝ կանգնեցնելու նախագահ Ալիևի անբարտավանությունը, ով, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ճնշում է սեփական ներքին ընդդիմությանը: Համայնքային Խորհուրդը պարտավորում է քաղաքապետին և կոլեգիալ օրգանին գործի դնել բոլոր քաղաքական և վարչական գործողությունները՝ ուղղված Հայցելու մեր ազգային իշխանություններից Արցախի Հանրապետոթյան ճանաչումը, մի այնպիսի քաղաքակիրթության գործողություն, որը կարող է բերել ոչ միայն ճիշտ գործողության իրականացման, այլ հատկապես վերջ դնել լռությանը, որն արդեն երկար ժամանակ է դառնում է հանցանքի հետ համաձայնության գործողություն; Արտահայտելու Պալերմոյի Համայնքի համերաշխությունը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ժողովրդին; Դատապարտելու առանց երկմտանքի ադբեջանական հերթական ագրեսիան Արցախի Հանչապետության(Լեռնային Ղարաբաղ) տարածքներում; Կառավարությունում խոսնակ լինելու ՝ համապատասխան լսարաններ հասցնելու Կովկասում թուրք նախագահի բազմակի միջամտությունների մտահոգությունները: Տալու առավելագույն հանրայնացում հարցին, որպեսզի Պալերմոյի, ինչպես նաև ողջ Իտալիայի ժողողուրդը գիտակցեն ընթացիկ և պատմական ոտնձգությունները Հայաստանի, Արցախի Հանրապետության(Լեռնային Ղարաբաղ) և ընդհանրապես բոլոր հավատամքի քրիստոնեաների, քրդերի և տարածաշրջանի այլ փոքրամասնությունների նկատմամբ: Հորդորելու Հանրապետության կրթության նախարարին, որպեսզի բոլոր տեսակի և մակարդակի դպրոցներում իրականացվի ուսումնասիրություն այն հիմանահարցերի շուրջ, որոնք ճնշում են տարածաշրջանը XX –րդ դարի հայկական ցեղասպանությունից ի վեր: Պալերմո, 21/10/2020

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Նոյեմբերի 2-ին և լույս 3-ի գիշերվա ընթացքում ՊԲ զորքերը պաշտպանողական մարտեր են վարել արևելյան, հարավ-արևելյան և հարավային ուղղություններում: Կարդալ ավելին

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին և 2-ին հեռախոսազրույցներ է ունեցել համապատասխանաբար վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Կարդալ ավելին

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետեւանքով զոհվել ու վիրավորվել են մեկական անձինք. ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ, շարունակաբար խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, Ադրբեջանը թիրախավորել է Արցախի մի շարք քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Կարդալ ավելին

Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները, ովքեր, ինչպես միշտ, բարոյական ու մասնագիտական բուրձունքի վրա գտնվելով, նոր նշաձողի են հասցնում ռազմական բժշկի կոչումը: Կարդալ ավելին

Հայաստանյան կազմակերպությունները դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցներին

Հայաստանյան 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են միջազգային բնապահպանական 100 կառույցների՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության անտառներում կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը։ Կարդալ ավելին

Իրադրությունը լրիվությամբ գտնվում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողության ներքո. ԱՀ ՊԲ

Նոյեմբերի 1-ին՝ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել ադրբեջանաարցախյան ճակատային գծի հյուսիս- արևմտյան հատվածում: Կարդալ ավելին

Կադրային փոփոխություններ Արցախում

Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Լևոն Գրիգորյանն ազատվել է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։ Կարդալ ավելին

ԱՀ պաշտպանության բանակը հաղորդում է

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Կարդալ ավելին

ՀՀ ԱԳ նախարարությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ

Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Կարդալ ավելին