Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մայրաքաղաք Ստեփանակերտում` Ստեփան Շահումյանի արձանի մոտ,
Կարդալ ավելին
Ինչպես արդեն նշել ենք դեկտեմբերի 4-ին Հայաստան են վերադառնում 10 հայ գերիներ, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին։
Կարդալ ավելին
Այսօր, դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 10 գերիների։
Կարդալ ավելին
2020թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 01-ի սահմաններում Ռ.Ն.-ն Մեհմանա համայնքում` ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ, վիճաբանության մեջ է մտել նույն համայնքի բնակիչ Ռ.Ա-ի հետ և 2 մարտական նռնակներ
Կարդալ ավելին
ԱՀ ԱԳ նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարված և սպանված Արցախի բնակչի դեպքին և հայտարարել, որ Ադրեջանի` նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։
Հաղորդագրությունում նշվում է, որ այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։
ԱՀ ԱԳՆ–ից շեշտում են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։
Որպես նշվածի ապացույց կարելի է դիտարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։
«Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։ Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։
Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել Ադրբեջանի սադրանքներին և չկորցնել հայրենիքում ապրելու հաստատակամությունը։
Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն։
Կարդալ ավելին
Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչներից մեկը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ
Կարդալ ավելին
2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած` Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո,
Կարդալ ավելին
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարից:
Կարդալ ավելին