Վրաստանում կայացած հուշամրցաշարում երիտասարդ հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել

FB_IMG_1638202354460

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներով են վերադարձել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած աշխարհի և Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարից: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` հավելելով, որ հայ մարզիկները 4 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել։

Այսպես, ոսկե մեդալով պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Թումաս Թովմասյանը, 54 կգ քաշային Գոռ Ազիզյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:

Իսկ 63,5 կգ քաշային Արման Միսկարյանը, 67 կգ քաշային Ռոբերտ Ենգիբարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։ Մարզիկներ Գոռ Բեգլարյանն ու Արես Հակոբյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Տեղեկացնենք, որ Մանվել Պետրոսյանն Արցախի Հանրապետության Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանին կից գործող քոլեջի ֆիզկուլտուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանող է։

Վրաստանում կայացած հուշամրցաշարում երիտասարդ հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել

Դիտումների քանակը: 4215
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին