Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Արցախի հարցը

1615897005-1611640434-1611554736-1608906552-1607323368-1598263326-1596636112-1592806572-1591945073-1591803810-1590476107-პარლამენტი

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է քննարկումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Աղբյուրի հայտնած տեղեկության համաձայն հարցը քննարկվելու է խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նիստում՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» խորագրով։

Նիստի շրջանակում պատգամավորները լսելու են հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեի զեկույցը:

Հանձնաժողովի նիստը, հավանաբար, փակ է լինելու, քանի որ վերջերս նմանատիպ հարցերի շուրջ հանձնաժողովի նիստերը կայանում է դռնփակ, նշում է աղբյուրը։

Դիտումների քանակը: 4080
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին