Իվանյանում բռնության հետքերով դի է հայտնաբերվել

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Սերգեյ Ծատրյանը (ծնված 1976թ.) երեկ` ապրիլի 11-ին՝ ժամը 23:05-ի սահմաններում, նույն համայնքում գտնվող Ռուբերտ Շահգելդյանի (ծնված 1959թ.) առանձնատան ննջասենյակում հայտնաբերել է վերջինիս դին՝ բռնության հետքերով:

ԱՀ ոստիկանությունը դեպքի առթիվ հայտնում է, որ կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում Ծատրյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Շահգելդյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված և վարույթ ընդունված քրեական գործով ենթադրյալ հանցանք կատարած անձը ձերբակալված է։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԱՀ քնչական կոմիտեի փոխանցմամբ նախաքննություննը շարունակվում է:

Դիտումների քանակը: 4273
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին