Նոյեմբերի 1-ինԵրևանում կայացել է ԵԽ խորհրդարանականների հանդիպումը Արցախի պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ «Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին»,- նշում է աղբյուրը։ Կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը' սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։
Հիշեցնենք, որ այսօր կայացել էր նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Հայկ Մամիջանյանի, Արթուր Խաչատրյանի, Լիլիթ Գալստյանի, Աննա Գրիգորյանի ու Ասպրամ Կրպեյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի, Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի և Լարս Պատրիկ Բերգի հետ, որի ժամանակ հայկական կողմը փաստել է, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով։
Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելը հղի է էթնիկ զտումներով. նշել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Եվրոպական
Կարդալ ավելին
Օրեր շարունակ համացանցում լուրեր են տարածվում Արցախ Հանրապետության Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին։ Arcakh24.info լրատվական գործակալությունը կապ է հաստատել արձանի հեղինակ քանդակագործ Արմեն Պետրոսյանի հետ։
Կարդալ ավելին