Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու սեղմում Արցախի շուրջ օղակը. Օհանյան

Օհանյան

Եվրոպական երկրների արդարացի, թիրախային աջակցությունը մեր պետության և Արցախի նկատմամբ կարևոր է։ Նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման ժամանակ դեսպանին են ներկայացվել Հայաստանի անվտանգային խնդիրները, Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] փակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անցակետի տեղադրումը:

«Ադրբեջանի հռետորաբանությունը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին»,- նշել է Օհանյանը` ընդգծելով, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է սադրանքներն ու ճնշումները և սեղմում Արցախի շուրջ օղակը:

Շեշտվել է` արցախահայությունը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սեյրան Օհանյանը նշել է, որ արցախահայության համար անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ընդդիմադիր խորհրդարանականները կարևորել են միջազգային գործընկերների դերակատարությունը նաև ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում։

Օհանյանն ընդգծել է ՌԴ խաղաղապահների և Արցախի պաշտպանության բանակի համագործակցության խորացման կարևորությունը:

Հավելենք, որ Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանը։

Դիտումների քանակը: 3830
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին