Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կբանակցեն Քիշնևում. Կոլոննա

Կատրին Կոլոննա

Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն կանցկացնեն Քիշնևում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։

«Մեր նպատակն է կողմերի միջև հանդիպումներ կազմակերպել նախարարական մակարդակով, գուցե ավելի բարձր, դրա վրա աշխատում ենք, և այս գործընթացն է, որ մեր կողմից ջանքեր է պահանջում»,– ասաց նա։

Նշենք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում 2023 թվականի հունիսի 1-ին նախատեսված է եվրոպական քաղաքական հանրության հանդիպումը, որին մասնակցելու են 47 երկրի ղեկավարներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարությունը: Միջոցառմանը մասնակցելու մտադրության մասին հայկական կողմը պաշտոնապես չի հայտնել։

«Մենք հույս ունենք, որ Քիշնևում կհաջողվի բարձր մակարդակի երկխոսություն անցկացնել, ինչպիսին տեղի ունեցավ Պրահայում»,– նշեց Կոլոննան։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը, պետք է ընդհանուր եզրեր գտնել ապագա հանդիպումների համար։

Դիտումների քանակը: 3812
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին