Արցախից տարհանված կալանավորները ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում են

Վահե Ղազարյան

Անկախ այն փաստից, որ Արցախից բռնի տեղահանման ընթացքում ազատ են արձակվել թվով 11 կալանավորներ, Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն բոլորի տվյալները: Այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում` պատասխանելով Անդրանիկ Քոչարյանի «Ի՞նչ հիմքերով են ԼՂ-ից ՀՀ տեղափոխվել կալանավորները» հարցին։

«Անցած շաբաթ մեկին արդեն Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք: Մոտ 11 անձ են, որ ազատ են արձակվել, բոլորի տվյալներն ունենք: Որոշ անձանցով զբաղվում է ԱԱԾ-ն, որոնք մեղադրվում են պետական դավաճանության համար, որոշ անձանցով զբաղվում է ոստիկանությունը»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ բոլորի դեպքում սահմանափակում է դրված, այն է՝ ՀՀ-ից դուրս չգալը:

Դիտումների քանակը: 4055
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին