Արցախում մեկնարկել է «Ո’Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումը

Ստորագրահավաք

Արցախի երիտասարդների նախաձեռնությամբ Արցախի Հանրապետությունում մեկնարկվել է «ՈՉ` Արցախի էթնիկ զտմանը» շարժումը:

Շարժման մասնակիցները համաժողովրդական ստորագրահավաք են սկսել պահանջելով դադարեցնել Արցախում Ադրբեջանի վարած հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը և ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը:

Պահանջագրում նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի ողջ բնակչությունը պահանջում է ադրբեջանական զինված ուժերի դուրս բերում նոյեմբերի 9-ից հետո օկուպացված հայկական տարածքներից, հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում, միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5 կմ լայնությամբ միջանցքով Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում, գերության մեջ պահվող անձանց և փախստականների՝ իրենց հայրենիք վերադարձի իրավունքի ապահովում:

Պահանջագրի համաձայն, եթե դրա հրապարակումից հետո՝ 7 oրվա ընթացքում, հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, Արցախի բնակչությունը ստիպված է լինելու դիմել անհրաժեշտ միջոցների ու մեթոդների՝ հայրենիքում ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար:

Պահանջագիրը հասցեագրված է

  1. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին,
  2. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրների` Ամերիկայի Միացյալ Նահամգների, Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ղեկավարներին:
  3. Ռուսաստանի Դաշնության նախագահին` որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի:
  4. Հայաստանի Հանրապետության վարչապետին` որպես ՀՀ անկախության հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական և քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետության ղեկավարի:
Դիտումների քանակը: 3812
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին