Ադրբեջանական կողմը կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ

Նախիջևանիկ

Ապրիլի 28-ին Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, թշնամու մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակել են քաղաքացու ուղղությամբ: Տեղեկությունը հաստատել են նաև ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Դեպքի վայր մեկնած տեղամասայի տեսուչը պարզել է, որ նույն օրը ժամը 11:05-ի սահմաններում` Ասկերան քաղաքի բնակիչ Արթուր Ռամազյանը «Բելառուս 82» մակնիշի տրակտորով, նշված տարածքում գտնվող նռան այգում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից` հրաձգային զինատեսակներով կրակ է արձակվել տրակտորի ուղղությամբ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հրաձգության պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցրել է։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Դիտումների քանակը: 3753
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին