Քյոլնում փաստեր են ներկայացվել Արցախում Ադրբեջանի վայրագություններից

Վայրագ

Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցած «Արցախի վտանգված քրիստոնեական մշակույթը» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ մասնագետները ներկայացրել են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստեր։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից։

Համաժողովին ներկայացվել է նաև Արցախի հայկական-քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը, Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և ընդհանրապես միջազգային իրավունքի ոտնահարումները, Արցախին միջազգային պաշտպանության տակ առնելու հնարավորությունները։

Այն կազմակերպվել է Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի հայոց թեմի համագործակցությամբ։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն համաժողովի մասնակիցներին ուղարկված իր խոսքում բոլորին կոչ է արել միանալ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված ջանքերին և ծրագրերին։

Հավելենք, որ համաժողովը վարել է ԳԴՀ-ի նախկին արտգործնախարար Մարկուս Մեկելը։

Դիտումների քանակը: 3822
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին