Հակառակորդի կրակոցից զինծատայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ն. Ա.-ն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- նշվում է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նաև հավելում է, որ ժամը 20:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Դիտումների քանակը: 3807
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին