Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել մի շարք պայմանավորվածություններ

FB_IMG_1653275500461

Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին սպասվում է սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ Միշելը հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ամփոփել է հետևյալ կետերով.

  • սահմանային հանձնաժողովի հանդիպմանը կքննարկվեն սահմանազատմանն ու կայուն իրավիճակի ապահովմանն ուղղված հարցերը։
  • կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքները տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ։
  • կողմերը համաձայնեցրել են արևմտյան Ադրբեջանի ու Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր մասերի միջև կոմունիկացիաների, ինչպես նաև երկու երկրի կոմունիկացիոն ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի կազմակերպման սկզբունքների շուրջ։
  • Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել սահմանային կառավարման սկզբունքների, անվտանգության, տարածքային տուրքերի, ինչպես նաև միջազգային տրանսպորտի համատեքստում մաքսային վճարների սկզբունքների շուրջ։ Առաջիկա օրերին այս հարցով էլ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը կշարունակեն գործընթացը։

Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Միշելի խոսքով՝ պայմանագրի շուրջ գործընթացն առաջիկա շաբաթներին կվարեն երկու երկրի արտգործնախարարների ղեկավարած աշխատանքային խմբերը։ Այս կոնտեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն «Արցախի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։

ԵԽ նախագահը հանդիպմանը հատուկ ընդգծել է, որ կողմերը պետք է աշխատեն երկու երկրի բնակիչներին երկարատև կայուն խաղաղության պատրաստելու վրա։

Միշելը հավելեց, որ կողմերը պայմանավորվել են այս ֆորմատով կրկին հանդիպել հուլիսին կամ օգոստոսին։

Դիտումների քանակը: 4154
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին