ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 19:30-ից 21:20-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ»:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քիչ առաջ խոցվեց մեկ ԱԹՍ»:
Այսօր Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Հոկտեմբերի 7-ին ներքին գործերի նախարարությունը
Կարդալ ավելին
1. Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության պայմաններում արագ կողմնորոշվել է և խելացի նախաձեռնության շնորհիվ խոցել է ևս 1 ԱԹՍ, ինչը հնարավորություն է տվել ստորաբաժանմանը կատարել կարևոր մարտական խնդիր:
2. Ս.թ. սեպտեմբերի 28-ին N զորամասի պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Կարենի Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացնում մարտնչող անձնակազմին զբաղեցնել դիրքում առկա թաքստոցները: Անձամբ իրականացնելով տեղանքի հետախուզում, միևնույն ժամանակ գնահատելով իրադրությունը, նա թույլ է տալիս հակառակորդի զինծառայողներին ներթափանցել դիրքի տարածք: Այնուհետև ծածուկ գործողությունների շնորհիվ շրջափակման մեջ է վերցնում հակառակորդին և իր գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում հակառակորդը դիրքի տարածքում թողնելով 9 զինծառայողի դի` հետ է շպրտվում:
3. Ս.թ. հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել և խոցել հակառակորդի 4-ից ավ
ել զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց և իր վիրավորվելուց հետո` խուճապի չի մատնվել և ցուցաբերելով սառնասրտություն` դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ և մարտը շարունակել մինչև վերջին արկը: 2-րդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է 3-րդ ՀՄՄ-ն և քաջաբար շարունակել մարտը` մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:
4. Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի հակատանկային դասակի «Ֆագոտ» ջոկի օպերատոր, սերժանտ Մնացական Գևորգի Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ և խուճապի մատնելով հակառակորդին` նպաստել է վերջինիս առաջխաղացման կասեցմանը:
5. Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-ի նշանառու, շարքային Արեն Ավագի Չոբանյանը հակառակորդի հարձակողական գործողությունների ժամանակ խոցել է 4 զրահատեխնիկա և հանկարծակի բերելով հակառակորդին` խոչնդոտել է վերջինիս տանկային ստորաբաժանման առաջխաղացմանը:
6. Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհանեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:
Ադրբեջանը շարունակում է կորուստներ կրել։ Այսօր ժամը 21-ի դրությամբ հակառակորդն ունի 540 սպանված, 700 վիրավոր ունի, կորցրել է 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ (որոնց մեծ մասը խոցվել են ոչ օդում),
Կարդալ ավելին
Ըստ Կիպրոսի “Geopolitical Cyprus” վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2
Կարդալ ավելին
Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում Ղարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:
Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:
Պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ շուտով կներկայացնեն օբյեկտիվ հսկման նյութերը:
Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով:
Կարդալ ավելին
Մեկնարկեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և Արծրուն Հովհաննիսյանի հերթական ճեպազրույցը: Նախ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց ներկա իրավիճակը առաջնագծում՝ նշելով, որ հակառակորդը Բերդի տարածաշրջանում կիրառել է մարտական հարվածային ԱԹՍ-ներ։
Կարդալ ավելին