Ադրբեջանում թուրքական ԱԹՍ-ները համակարգում է լիբիական փորձով թուրք գեներալը. կիպրական աղբյուր

Gokan

Ըստ Կիպրոսի “Geopolitical Cyprus” վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և դրանց կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան (Goksel Kahya), որը մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում։

Այս տեղեկությունն, անշուշտ, լրացուցիչ ստուգման կարիք ունի, սակայն դրա հավաստիության օգտին այլ փաստեր էլ են խոսում։ Օրինակ՝ այս տարվա օգոստոսի 13-ին Իլհամ Ալիևն ընդունել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությանը, որի անդամ էր նաև գեներալ Քահյան։

Հատկանշական է, որ այդ հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարը և Թուրքիայի առանձին զորատեսակների հրամանատարները, որոնց ֆոնին Քահյայի զբաղեցրած պաշտոնը (ՊՆ փոխնախարարի տեղակալ) համեմատաբար ցածր է, ինչը նշանակում է, որ նրա ներկայությունը այդ հանդիպմանը ուներ բացառապես գործնական նշանակություն։

Դիտումների քանակը: 4706
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին